14.05.22
ՇԱՐԺԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
2022 թվականի մայիսի 12-ին «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին է հանձնվել Հայաստանում առաջին «շարժական գրասենյակը»՝ մեկնարկ տալով ՀՀ համայնքներում «շարժական» ծառայությունների մատուցմանը: Ծրագիրն իրականացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ), հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Վերներ Թութ-Շիմոնի կողմից։ 🧳«Շարժական գրասենյակները» հագեցած ...
Մանրամասն |
|
12.05.22
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Համաձայն ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 10-ի թիվ 58-Ա որոշման՝ այն ֆիզիկական անձինք, ովքեր Խոյ համայնքի վարչական տարածքում սեփականության իրավոունքով ունեն գյուղատնտեսական նշանակության հողեր, կազատվեն անշարժ գույքի հարկի տույժերը վճարելուց, եթե մինչև 2022 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ վճարեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ...
Մանրամասն |
|
14.05.21
ՏԿԵՆ նախաձեռնությամբ տեղի է ունեցել առցանց աշխատաժողով՝ «Մանկապարտեզներ առցանց հերթագրման» թեմայով
|
Այսօր ՀՀ ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Տարածքային կառավարման վարչության պետ Լուսինե Սիմոնյանը մասնակցել են ՏԿԵՆ նախաձեռնությամբ համայնքների հետ կազմակերպվող առցանց աշխատաժողովին, որի նպատակն է համայնքներին ներկայացնել Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի «Մանկապարտեզներ առցանց հերթագրման» ենթահամակարգը: Աշխատաժողովին մասնակցել են նաև մարզպետարանների համապատասխան մասնագետներ, համայնքապետարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև մանկապարտեզների տնօրեններ և աշխատակիցներ։Աշխատաժողովը կազմակերպվում է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային ...
Մանրամասն |
|
19.08.20
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արմավիրի մարզպետարանն անցնում է բացառապես առցանց հաղորդակցման
|
Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ,Հանրապետությունում կորոնավիրուսի նոր տեսակի վարակի տարածումը կանխարգելելուն ուղղված համալիր միջոցառումների շրջանակում չափազանց կարևորելով Ձեր առողջությունն ու անվտանգությունը` կրկին տեղեկացնում ենք, որ մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը Արմավիրի մարզպետարանում դադարեցվում է թղթային տարբերակով դիմումների, բողոքների, հարցումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը:Խնդրում ենք համապատասխան փաստաթղթերն ուղարկել էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեով՝ armavir.qartughar@mta.gov.am կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ https://e-request.am/hy/ ։Հարցեր առաջանալու դեպքում կարող եք դիմել մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին՝ զանգահարելով ...
Մանրամասն |
|
19.08.20
Մարզպետն այցելել է Մուսալեռ, Պտղունք, Բաղրամյան, Էջմիածին, Արտիմետ և Ոսկեհատ համայնքներ
|
Շարունակվող համայնքային այցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Մուսալեռ, Պտղունք, Բաղրամյան, Էջմիածին, Արտիմետ և Ոսկեհատ համայնքներ` ծանոթանալու սուբվենցիոն և այլ ծրագրերի ընթացքին:Մարզպետի համայնքային շրջայցը մեկնարկել է Մուսալեռից, որտեղ սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են համայնքի Գ.Լուսավորիչ, Նարեկացի և Մուշ փողոցների գազաֆիկացման աշխատանքները։ Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել է, որ ծրագրի արդյունքում 142 տնամերձ հողատարածք կապահովվի կապույտ վառելիքով: Նշվել է, որ գազաֆիկացման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 24 մլն 623.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի ...
Մանրամասն |
|
19.08.20
Մարզպետը գերազանցության ատեստատներ է հանձնել մարզի ոսկե մեդալակիրներին
|
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել և գերազանցության ատեստատներ է հանձնել մարզի երկու ոսկե մեդալակիրներին` Խանջյանի միջնակարգ և Արմավիրի 4-րդ ավագ դպրոցների շրջանավարտներ Արևիկ Աղաբաբյանին և Անի Ստեփանյանին:Շնորհավորելով մեդալակիրներին, նրանց կրթօջախների տնօրինությանն ու ուսուցչական կազմին, ծնողներին ու հարազատներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել և բարձր է գնահատել դպրոցական ուսումնառության տարիներին կուտակված գիտելիքների ու հմտությունների արդյունքում նման հաջողության գրանցումը, որը մեծ ուրախություն է նաև մարզպետարանի համար:Անհրաժեշտ համարելով մարզում կրթության որակի բարելավմանը և աշակերտների առաջադիմության բարձրացմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը` մարզպետն ...
Մանրամասն |
|
1 |